Հունվարի 6-ին, ժամը 14.18-ին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այդ մասին հայտնեցին ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վթարի հետեւանքով տուժած մեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները տեղափոխվել են Էջմիածնի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան հարվածել է «Վազ 2107» մակնիշի 22 ՏՍ 802 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: 1986 թ. ծնված Ծ. Կիրակոսյանը, 2005 թ. ծնված Գոռ եւ Գեւորգ Սարոյանները տեղափոխվել են թիվ 3 մանկական հիվանդանոց (առողջական վիճակը` միջին ծանրության), 1960 թ. ծնված Ա. Մանուկյանի («ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ) առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: