Հունվարի 6-ին, ժամը 17.54-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գարեգին Նժդեհ փողոցի թիվ 12 շենքի 26 բնակարանի 82-ամյա բնակչուհի Ժ. Մեջլումյանը վատառողջ է, գտնվում է անօգնական վիճակում:

Ինչպես հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, բուժօգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է բացել բնակարանի դուռը: դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարար ջոկատը: ժամը 18.34-ին փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ միջանցքում անօգնական վիճակում հայտնաբերել Ժ. Մեջլումյանին: Վերջինիս «1-03» ծառայության աշխատակիցները տեղափոխել են 3-րդ մանկական հիվանդանոց: