Հունվարի 6-ին, ժամը 17.06-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Նիգավան գյուղից քաղաքացուն անհրաժեշտ է տեղափոխել Ապարան քաղաքի ծննդատուն. անհրաժեշտ է օգնություն: Ինչպես հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել«Ուրալ» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:

Նիգավան գյուղից դեպի մայրուղի տանող ճանապարհին վատ տեսանելիության եւ անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները ծննդկանին պատգարակով մոտ 1 կմ տեղափոխել են ոտքով, այնուհետեւ մնացած ճանապարհահատվածը շարունակել են տեղի բնակիչներին պատկանող «ԶԻԼ 131» մակնիշի բեռնատարով: