Թուրքիայի Վան նահանգի Բաշքալեի շրջանի զորամասերից մեկում թմրանյութ օգտագործելուց հետո 3 զինվորներ կոմայի մեջ են ընկել։
Թուրքական IMC-TV կայքի փոխանցմամբ՝ Բաշքալեի շրջանի Ալբայրաքի զորամասում զինվորները թմրանյութ են օգտագործել, որից հետո 3 զինվորի ինքնազգացողությունը խիստ վատացել է եւ ընկել են կոմայի մեջ։
Զորամասի հրամանատարությունը Վանի հիվանդանոց է հասցրել 3 զինվորներին, սակայն ճանապարհին նրանցից մեկը ուշքի չգալով մահացել է։
Բաշքալեի դատախազությունը դեպքի հետ կապված հետաքննություն է սկսել։





























