Մոսկվայի փոստային տեսակավորման կենտրոնի աշխատակիցները մայրաքաղաքի Արեւելյան շրջանում արտասովոր ծանրոց են հայտնաբերել. դրանում 30 նռնակ է եղել: Ծանրոցն ուշադրություն է գրավել վնասված փաթեթավորման պատճառով: Բացի այդ, այն փոքր, բայց ծանր է եղել: Ստուգման արդյունքում պարզվել է, որ դրանում նռնակներ են, գրում է Life News-ը:

Կենտրոնի աշխատանքն իսկույն դադարեցվել է, իսկ վտանգավոր ծանրոցը հանձնվել է ոստիկաններին: 

Իրավապահներն իսկույն պարզել են պարունակությունը՝ Ֆ-1 նռնակների երեք տասնյակ կաղապարներ՝ ալլ դետալներով, բայց, բարեբախտաբար, առանց պայթուցիկ նյութերի: 

Ոստիկանները հարցաքննել են հասցեատեր մոսկվացի Անտոն Պաշկովին: Վտանգավոր ծանրոցի հասցեատերը Life News-ին ասել է, որ պատկերացում չունի, թե ով է ուղարկել ծանրոցը: Անտոնը կարծում է, որ ուղարկողն  իր հասցեն ճշտել է համացանցից, իսկ ծանրոցը ոչ այլ ինչ է, եթե ոչ անտեղի կատակ: