«Արդար Վրաստանի համար» շարժման առաջնորդ, Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Նողայդելին հանդիպել է Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանին:
Ինչպես հաղորդում է վրացական «Կավկազ պրես» գործակալությունը, Վրաստանի նախկին վարչապետն ու հայ դիվանագետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների հարցերի լայն շրջանակ:
Զուրաբ Նողաիդելին վերջին շրջանում պարբերաբար հանդիպումներ է անցկացնում Վրաստանում հավատարմագրված դեսպանների հետ:




























