Իսրայելը մտադիր է ավելացնել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ադրբեջան արտահանվող զենքի եւ ռազմական սարքավորումների ծավալները: Այդ մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր տնօրեն Ուդի Շանին:
Vesti.Az-ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ 2013թ. Իսրայելը կավելացնի Ադրբեջան, Բրազիլիա, Վիետնամ եւ Լեհաստան արտահանվող զենքի եւ ռազմական սարքավորումների ծավալները:
Ըստ Իսրայելի պաշտպանության նախարարության՝ 2012թ. զենքի եւ ռազմական սարքավորումների արտահանումն Իսրայելում կազմել է յոթ միլիոն դոլար: 2011թ. համեմատությամբ՝ սպառազինության արտահանման ծավալն աճել է 20%-ով:
Նշվում է, որ Իսրայելի պաշտպանական արտահանման առյուծի բաժինը պատկանում է ԱՄՆ-ին եւ Եվրոպայի երկրներին: Այնուհետեւ գնորդների ցուցակում հաջորդում են Հարավարեւելյան Ասիայի եւ Հարավային Ամերիկայի երկրները:





























