Թել Ավիվի կենտրոնում ավտոմեքենա է պայթել, կան վիրավորներ, գրում են Twitter-ում՝ վկայակոչելով Haaretz թերթին: Yedioth Ahronoth թերթը հայտնում է յոթ վիրավորների մասին:
«ՌԻԱ Նովոստին» գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել Իսրայելի պաշտպանության նախարարության գլխավոր գրասենյակի շենքի մոտ: Հենց այդ թաղամասում անցյալ տարվա վերջին Պաղեստինի գրոհայիններն ավտոբուս էին պայթեցրել, որի հետեւանքով տուժել էր մի քանի տասնյակ մարդ:
Սկզբնապես հաղորդվել էր, որ կրկին ավտոբուս է պայթել, սակայն այնուհետեւ հստակեցվել էր, որ այն պարզապես պայթեցված մեքենայի կողքին է եղել, նշում է «gazeta.Ru»-ն:
Ըստ որոշ տվյալների՝ պայթուցիկը տեղադրված է եղել Mazda մեքենայի տակ:
Reuters-ը հաղորդում է, որ մեքենայի պայթյունը սովորական հանցագործների ձեռքի գործն է, ահաբեկչություն չէ:




























