Ամերիկյան Քալիֆորնիայի նահանգի Մոնթեբելլոյի քաղաքային խորհրդի անդամ Ջեք Հաջինյանը նշանակվել է Քալիֆորնիայի քաղաքների լիգայի բնակարանաշինության քաղաքականության, համայնքային եւ տնտեսական զարգացման հարցերով կոմիտեի անդամ: Այս մասին հաղորդում է «Ասպարեզը»:
«Երբ ինձ զանգահարեցին եւ հայտնեցին, որ իմ նշանակումը հաստատվել է, ես մի փոքր այլայլվել էի, որ պետք է ծառայեմ Քալիֆորնիայի քաղաքների խոշորագույն միավորման կոմիտեում»,-ասել է Հաջինյանը, ում փորձն անշարժ գույքի ոլորտում նրան իդեալական թեկնածու էր դարձրել այդ պաշտոնի համար:
Հաջինյանը ներկա կլինի այդ կոմիտեի հենց առաջին նիստին՝ հունվարի 17-ին, Սակրամենթոյում:





























