Anonymous-ի հաքերները կոչ են արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին օրինականացրել DDoS-հարձակումները: Համապատասխան հանձնագիրը տեղակայված է Սպիտակ տան կայքում:
Հանձնագրում նշվում է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է ճանաչել DDoS հարձակումները որպես բողոքի օրինական միջոցներ: Նշվում է նաեւ, որ DDoS-հարձակումները հաքերություն չէ, այլ միջոց, որի օգնությամբ մարդիկ կարող են համացանցում առցանց արտահայտել իրենց բողոքը, հաղորդում է Novostimira.com-ը:
DDoS-հարձակումը հարձակում է համակարգչի վրա, որի ժամանակ համակարգից օգտվողները չեն կարող դիտել իրենց ցանկացած ռեսուրսները, կամ այդ հասանելիությունը դժվարեցված է: Հաքերների կարծիքով՝ բողոքի այդ ձեւը ինչ-որ առումով նման է Նյու Յորքում 2012-ի սեպտեմբերի 17-ին սկիզբ առած «Գրավիր Ուոլ Սթրիթը» անվանումն ստացած քաղաքացիական անհնազանդությանը:
Ներկայումս այդ հանձնագիրը ստորագրել է 872 մարդ: Ամերիկյան օրենքների համաձայն՝ ԱՄՆ վարչակազմը պարտավոր կլինի քննարկել այն, եթե ստորագրողների թիվը 30 օրվա ընթացքում հասնի 25 հազարի:





























