Եթե արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը դուտս ունենան, նա կկրի արքայադուստր տիտղոսը: Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը ճշգրտումներ է կատարել գահաժառանգության օրենքում, որն ընդունվել է շուրջ 100 տարի առաջ:

Թագավոր Գեորգ V-ի 1917 թվականի որոշման համաձայն՝ Ուիլյամի եւ Քեյթի միայն ավագ որդին կարող է կոչվել արքայազն եւ հավակնել գահին: Աղջիկ ծնվելու դեպքում նա կստանար միայն լեդի տիտղոսը, հաղորդում է Reuters-ը:

Սակայն Եղիսաբեթ II-ը պատվոգիր է թողարկել, ոչը կոչված է փոփոխել ընդունված կարգը Ուիլյամի երեխաների համար: Նա այն հրապարակել է բրիտանական The London Gazette պաշտոնական թերթում, որտեղ նշվում է, որ իր ավագ որդու՝ արքայազն Չարլզի բոլոր երեխաները կունենան «Արքայական մեծություն» տիտղոսը եւ կհամարվեր արքայազններ կամ արքայադուստրեր:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ Քեյթ Միդլթոնը երեխայի է սպասում: