Nabucco West նախագիծը ֆինանսական համաձայնագիր է կնքել ընկերությունների հետ, որոնք իրականացնում են Կասպյան «Շահդենիզ» հանքավայրի շահագործումը, հայտնել է Nabucco-ի կառավարող կոմիտեի ղեկավար Պետեր Ֆլորենը:

«Բաժնետերերը սկզբունքային համաձայնության են հասել Nabucco West-ի իրականացմանն ուղղված համատեղ ֆինանսական ծախսերի շուրջ, ընդհուպ այն պահը, մինչեւ վերջնական որոշում կկայացվի «Շահդենիզից» գազի Եվրոպա մատակարումների երթուղու վերաբերյալ»,- Reuters –ին ասել է Ֆլորենը:

Բացի այդ, նրա խոսքով՝ Nabucco-ն համաձայնել է «Շահդենիզի» կոնսորցիումի ներդրողներին տրամադրել գազատարի 50 տոկոսը, եթե այն ընտրվի որպես ադրբեջանական գազը Եվրոպա հասցնելու երթուղի: Գործարքը կավարտվի մոտ օրերս՝ Ավստրիայում:

Nabucco West նախագծի երթուղին թուրք-բուլղարական սահմանից կհասնի Բաումգարտեն (Ավստրիա): Գազի մատակարարման երկրորդ տարբերակը Տրանսադրիատըիկ գազատարն է:

Հունվարի 10-ին լրատվամիջոցները՝ վկայակոչելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորսիովին, հայտնել են, որ Nabucco գազատարի շինարարությունը կարող է սկսվել 2013 թվականի կեսերին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: