Կալիֆոռնիա նահանգի Տաֆտա քաղաքի դպրոցում կրակոցների հերթական դեպքն է արձանագրվել:

Կրակոցներն արձակել է 16-ամյա աշակերտը, որի անունը չի հաղորդվում: Տուժել է երկու մարդ, որոնցից մեկը հրազենային ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը:

Դպրոցի աշխատակիցները կարողացել են  համոզել հանցագործին, որ հանձնվի ոստիկանությանը: Իրավապահ մարմինների աշխատակիցները մեկուկես ժամ  խուզարկել են դպրոցը` որոնելով հրաձիգի հնարավոր համախոհների: Երեխաները տարհանվել են դպրոցից: Կատարվածի մասին առաջին լուրերից հետո քաղաքում խուճապ է սկսվել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Մեկ ամիս առաջ Ամերիկայի Նյու Թաուն քաղաքի դպրոցում հանցագործը հրաձգության էր ենթարկել 5-10 տարեկան 20 դպրոցականների եւ յոթ մեծահասակների: Կատարվածը նախագահին ստիպել էր երկրում զենքի վերահսկման  խստացում պահանջել: