Նույնասեռ ամուսնություններին դեմ հանդես եկող պաստորը հրաժարվել է օրհնել Օբամային: Նա պետք է դա աներ ԱՄՆ նախագահի պաշտոնակալման արարողությունից հետո, հունվարի 21-ին:

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ համացանցում հրապարակվել է պաստորի քարոզից մի հատված, որտեղ նա կոչ է անում քրիստոնյաներին վճռականորեն արձագանքել «ժամանակակից օրակարգի մարտահրավերներին» եւ նախազգուշացրել, որ նույնասեռ ամուսնությունների տարածումը խախտում է հասարակության բոլոր հիմքերը: Դրանից հետո պաստորը հրաժարվել է մասնակցել Սպիտակ տանը կայանալիք արարողությանը:

«Ինձ համար մեծ պատիվ է հրավիրված լինել հունվարի 21-ին նախագահի պաշտոնակալման արարողությանը: Բայց 15-20 տարի առաջ արված իմ հայտարարությունը զրոյի է հավասարեցնում բոլոր նրանց ջանքերը, ովքեր կազմակերպում են այդ արարողությունը»,-հայտարարել է հոգեւորականը, հաղորդում է Utro.ru-ն:

Նշվում է, որ նա ընտրվել է մարդկանց առեւրի եւ սեքսուալ ստրկության դեմ պայքարում ունեցած ավանդի համար: Արարողության կազմակերպչական հանձնաժողովի ներկայացուցիչները նշել են, որ տեղյակ չեն եղել պաստորի հայտարարությունների մասին: