2009 թվականի ընթացքում Հայաստան ներմուծված շաքարի ծավալները նվազել են 36,6 տոկոսով:
Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2009թ.-ին Հայաստան ներմուծված շաքարի ծավալները կազմել են 64 հազար 822 տոննա, իսկ մաքսային արժեքը նվազել է 32,3 տոկոսով եւ կազմել 21,1 միլիոն դոլար:
Հիշեցնենք, որ Հայաստան շաքարի ներմուծման մենաշնորհը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:




























