«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի գինը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում հասել է իր ռեկորդային բարձր մակարդակին: Հունվարի 16-ի սակարկություններում ընկերության բաժնետոմսերը իրացվել են 1252 դրամով՝ 25%-ով գերազանցելով բաժնետոմսի անվանական արժեքը (1000 դրամ):
Ընդհանուր առմամբ վաճառվել է 324,6 հազ. հատ բաժնետոմս՝ 406,5 մլն դրամի չափով:
Նշենք, որ շրջանառության մեջ գտնվում են 10,65 մլն հատ բաժնետոմսեր: Թողարկումը տեղի է ունեցել 2009 թ. հոկտեմբերին:




























