NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր` հունվարի 16-ին, ժամը 15.30-ի սահմաններում,Վայոց ձորում «Ուրալ» մակնիշի զինվորական բենզատարի շրջվելու վերաբերյալ: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ավտովթարը տեղի է ունեցել դիմացի մեքենայից խուսափելու պատճառով, մեքենան գլորվել է ձորը:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց նաեւ, որ մեքենայի մեջ երկու զինծառայող է եղել, երկուսն էլ Վայքի զորամասից: Նրանք են կապիտան Հուսիկ Ստեփանյանը եւ պայմանագրային զինծառայող Արթուր Գեւորգյանը:
Մեր տեղեկություններով` Արթուր Գեւորգյանը մահացել է, իսկ Հուսիկ Ստեփանյանը վնասվածքներ է ստացել, վիճակը ծանր է:





























