«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունի հայտարարությունը, որ իրենց կառույցն ուղղակիորեն ներքաշված չէ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, եւ այդ խնդրում առաջատար դերը պատկանում է բացառապես ԵԱՀԿ-ին, հաստատում է, որ ՄԱԿ-ն այս կերպ հասկացնել է տալիս Բաքվին՝ դադարեցնել շահարկել իր անունն ու բանաձեւերը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Սամվել Նիկոյանը՝ մեկնաբանելով Պան Կի Մունի՝ ադրբեջանական «Trend News»-ին տված հարցազրույցը։

Նշելով, որ Ադրբեջանի ցանկությունը՝ խնդիրը տեղափոխել միջազգային այլ կառույցներ, այդ թվում եւ ՄԱԿ, ի սկզբանե դատապարտված է անհաջողության, Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ հակամարտության կարգավորումը կարող է դիտարկվել միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։