2012 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններին մասնակցելու համար Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ (ԱՄՀ) Դոմենիկ Ստրոսս-Կանը վերանայում է հիմնադրամի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցը։

Reuters գործակալության հաղորդմամբ, ավելի հավանական է, որ նա կառաջադրվի Ֆրանսիայի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության կողմից, որի անդամ է։

Ինքը՝ Դոմենիկ Ստրոսս-Կանը, ասել է, որ կցանկանար մնալ ԱՄՀ-ի նախագահի պաշտոնում մինչեւ իր պաշտոնավարման ավարտը, սակայն որոշ դեպքերում այդ որոշումը հնարավոր է՝ վերանայվի։

ԱՄՀ-ի նախագահի պաշտոնում Դոմենիկ Ստրոսս-Կանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2012 թվականի հոկտեմբերին։ Նախագահական ընտրություններն անց են կացվելու այդ տարվա գարնանը։

Նախկինում Ստրոսս-Կանը Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարն է եղել։ ԱՄՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Ֆրանսիայում կտրուկ բարձրացել է նրա վարկանիշը։