Հայաստանի ոստիկանության աշխատակիցները 2009 թվականի ընթացքում թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում այդ ոլորտում հայտնաբերել են 1238 հանցագործության եւ 130 իրավախախտումների դեպքեր:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2008 թվականի ընթացքում նշված ոլորտում հայտնաբերվել են 763 հանցագործության եւ 22 իրավախախտման դեպքեր:

2008 թվականի 284-ի դիմաց՝ անցած տարի հայտնաբերվել է իրացնելու նպատակով թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի, դրանց համարժեքների եւ պրեկուրսորների ապօրինի շրջանառության (ՀՀ քր. օր.-ի 266 հոդված) 539 դեպք: