Փետրվարի 3-ի, լույս 4-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տվյալներով ադրբեջանական կողմը գնդակոծել է ղարաբաղյան դիրքերը փոքր տրամաչափի հրազենից եւ դիպուկահար հրացաններին Նուզգերի, Կարախանբեյլիի, Քարվենդի, Կուրոպատկինոյի, Սեյսուլանի,Ջրաբերդի, Թալիշի եւ այլ ուղղություններով:
«ԼՂՀ Պաշտպանական բանակի առաջավոր ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է»,- նկատել են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:




























