Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը փետրվարի 4-ին ժամանելու է Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ հարցերով ազգային համակարգողի կարգավիճակով։ Այցը կապված է նաեւ Անկախ Պետությունների Համագործակցության նախագահությունը Ռուսաստանին անցնելու հետ։
Փետրվարի 5-ին փոխվարչապետը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
Նա կարծիքներ կփոխանակի ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ։




























