Հրազդան գետում կրկին ձկներ են սատկել: Այդ մասին տեղեկացնում է «Էկոլուրը»: Ըստ հաղորդագրության՝ հունվարի 18-ին ահազանգ է ստացվել, որից հետո «Էկոլուր»-ի աշխատանքային խումբը մեկնել է  Հրազդանի կիրճ եւ նկարահանումներ իրականացրել: Գետում` հիմնականում «Ֆլորենցիա» ռեստորանային համալիրին մոտ, առկա էին սատկած ձկներ, ինչպես նաեւ ձկներ կային, որ դժվարությամբ էին շարժվում: Փաստի առնչությամբ բնապահպանության նախարարությունը տեղյակ է պահվել:

Նշենք, որ Հրազդան գետում, «Գետափ» եւ «Գեղամա» ռեստորանների շրջակայքում դեկտեմբերի 26-ին նույնպես սատկած ձկներ էին հայտնաբերվել, ինչն արձանագրվել էր նաեւ բնապահպանության նախարարության կողմից: Ըստ նախնական եզրակացության՝ ձկների սատկելու պատճառը թունավորումն էր: