Քաղաքագետ, նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի մասնակցելու հունվարի 21-ից մեկնարկող քարոզարշավին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա հունվարի 21-ից հայտարարում է անժամկետ հացադուլ, որը կանի հրապարակային վայրում, մանրամասների մասին լրացուցիչ կհայտնի: Նա համաձայն չէ ԿԸՀ-ի որոշման հետ եւ հացադուլ հայտարարելով իր բողոքն է արտահայտում դրա դեմ: Նա նշեց, որ պատրաստ է ամբողջ կյանքում` մինչեւ մահը, անցկացնել հացադուլի մեջ, մինչեւ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը դիմել էր ԿԸՀ` անվավեր ճանաչելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածության գրանցումը: Այսօր ԿԸՀ-ն մերժել է Անդրիաս Ղուկասյանի դիմումը: