Դեդ Հասանին կթաղեն հունվարի 20-ին, Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանը: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է քաղաքապետարանի աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ամենաազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանը վիրավորվել էր հունվարի 16-ին` վարձու մարդասպանի արձակած կրակոցներից: Նա մահացել էր հիվանդանոցում:
Ընտանիքը նրան ցանկանում էր հուղարկավորել Թբիլիսիում, որտեղ նա ծխնվել է, սակայն Վրաստանի իշխանությունները թույլ չեն տվել քրեական հեղինակության աճյունի տեղափոխումը: Դոնեցկում վայրէջք կատարած հատուկ չվերթը վեադարձել էր Մոսկվա:





























