Խովանսկի գերեզմանոցի պահպանության ծառայությունը դիմել է լրագրողներին ` խնդրելով գերեզմանոցի տարածք չմտնել` անվտանգության նկատառումներից ելնելով: Հենց այս գերեզմանոցում կիրակի  պետք է տեղի ունենա քրեական հեղինակություն Դեդ Հասանի` Ասլան Ուսոյանի հուղարկավորությունը: Պահպանության ծառայությունից ասել են, որ առանց հարազատների համաձայնության նկարահանումների իրականացումն արագելվում է: Ընդ որում արգելքը կապված է նաեւ հենց  լրագրողների անվտանգության հետ:

«Այդ մարդու հուղարկավորությանը մասնակցող անձինք չեն գնա ոստիկանության բողոքելու, այլ պարզապես կպատժեն` իրենց միջավայրում ընդունված ձեւերով»,-անվատանգության աշխատակիցների խոսքերն է  մեջբերել «Ինտերֆաքսը»:

Գործակալությունը նշում է, որ գերեզմանոցի մոտ իրավիճակը հանգիստ է: Մուտքի մոտ մի քանի տասնյակ լրագրողներ են  հավաքվել:

Հիշեցնենք, որ Դեդ Հասանը սպանվել էր Մոսկվայի կենտրոնում, անցած չորեքշաբթի: