Այսօր` հունվարի 20-ին, մահացել է «Առավոտ» օրաթերթի մեր գործընկեր Նաիրա Մամիկոնյանը: Նաիրա Մամիկոնյանը հայկական լրագրության առաջատար ու սկզբունքային պրոֆեսիոնալներից էր: NEWS.am-ի խմբագրակազմը ցավակցում է գործընկեր Արթուր Խեմչյանին` սիրելի կնոջ վաղաժամ մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ` բոլոր հարազատներին, ընկերներին մեծ կորստի կապակցությամբ, մաղթում տոկունություն եւ համբերություն: Նաիրա Մամիկոնյանի լուսավոր հիշատակը միշտ կլինի մեր սրտերում:
Նաիրա Մամիկոնյանն ավարտել է Երեւանի Բրյուսովի անվան ռուսաց եւ օտար լեզուների պետական ինստիտուտը, աշխատել է «Ազգային ինքնորոշում միության» լրատվական կենտրոնում, ՌԴ համառուսական կոմերցիոն հեռուստաընկերությունում, «Մոսկովյան միջազգային ռադիոկայանում», «Լրագիր», «Հայկական ժամանակ», «Օրագիր» թերթերում: 2000 թվականից «Առավոտի» առաջատար լրագրողներից էր:




























