Հունվարի 20-ի ժամը 13.00-ի դրությամբ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ առկա է մերկասառույց, տեղեկացնում է ՀՀ ԱԻ նախարարությունը:
Փակ են Լոռու մարզի Տաշիր - Գոգավան, Գեղարքունիքի մարզի Բերդ - Ճամբարակ, Վերին Գետաշեն - Մադինա ավտոճանապարհները եւ Սելիմի լեռնանցքը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա - Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչեւ 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Կատարվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ:




























