Իրաքի Քերբելա քաղաքի արվարձանում փետրվարի 5-ին պայթեցվել է ականապատ մի ավտոմեքենա։ Պայթյունը որոտացել է այն պահին, երբ հարեւանությամբ անցնելիս է եղել հոգեւոր արարողությունից վերադարձող շիա ուխտավորների թափորը։

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ահաբեկչության ընթացքում զոհվել է 27 մարդ, 70-ից ավելի մարդ ստացել վնասվածքներ։

Բացի այդ, ականանետային հարձակման է ենթարկվել Քերբելայի կենտրոնը, որի արդյունքում զոհվել է 16 մարդ եւտուժվել 30 հոգի։

BBC-ի հաղորդմամբ, մեկ այլ ահաբեկչություն է տեղի ունեցել այսօր պակիստանյան Կարաչի քաղաքում։ Նախնական տվյալներով, քաղաքի կենտրոնում պայթյուն իրականացրած ահաբեկիչը մոտոցիկլետով բախվել է ավտոբուսին, որը շիա մահմեդականներին տանում էր հոգեւոր արարողության։ Պայթյունը եղել է առեւտրական գլխավոր փողոցներից մեկում, որը գտնվում է Կարաչին օդանավակայանի հետ կապող Շարահ-է-Ֆայսալ ճանապարհի մոտ։

Ահաբեկչության զոհ է դարձել 15 մարդ, 50-ից ավելի մարդ վնասվածքներ է ստացել։