Թուրքիայի Իզմիթ քաղաքում 15-ամյա աղջնակը ծննդաբերելուց հետո նորածնին նետել է փողոցում դրված երկաթե աղբամանը։

Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ դեպքը հայտնի է դարձել, երբ հունվարի 23-ին արնահոսության ախտանիշներով հիվանդանոց է դիմել 15-ամյա Ս.Օ-ն։ Բժիշկներն անմիջապես կասկածների մեջ են ընկել եւ ոստիկանություն կանչել։

Ոստիկանությունը պարզել է, որ 15-ամյա աղջնակը տան պայմաններում ծննդաբերել եւ մոր հետ միասին այդ երեխային նետել են աղբամանը։

Ոստիկանությունը նշված աղբամանից գտել է նորածնի դին, այնուհետ ձերբակալել աղջկան եւ մորը։ Ավելի ուշ, 15-ամյա աղջկան բուժման են ուղարկել, իսկ նրա մորը՝ կալանավորել։