Թուրքիայի Ադանա քաղաքում մի շարք գողություններ անելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող 25-ամյա անձը ոստիկանությունից փախչելու ժամանակ թաքնվել է մզկիթի բակում գտնվող դագաղի մեջ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները գողություններ կատարելու մեջ կասկածվողի տուն են մտել եւ հայտնաբերել, որ տան մեջ ինչ որ տոնական միջոցառում է։ Ոստիկանները կասկածյալի երեխաներին հարցրել են, թե ինչ միջոցառում եւ ստացել են. «Այսօր հայրիկի ծնունդն է» պատասխանը։
Ոստիկանները, հասկանալով, որ կասկածյալը մոտակայքում թաքնված կլինի, մտել են տան հարեւանությամբ գտնվող մզկիթի բակ եւ այնտեղ դրված դագաղի մեջից հայտնաբերել կասկածյալին։
Կասկածյալը պնդել է, թե ինքը գողություններ չի արել, ինքը երեխաների համար հաց է վաստակել։




























