Թայլանդի առողջարանային Փաթայա քաղաքից 25 կմ հեռավորության վրա գտնվող անտառում ծառից կախված են գտել երիտասարդ ռուս տղայի։ Ռուսական ԶԼՄ-ների տվյալով, ինքնասպանը անշարժ գույքի վաճառքով զբաղվող ռուս գործարարի որդի է։ Վերջին ժամանակներս 25-ամյա երիտասարդը տանջվել է դեպրեսիայից:
Զոհվածի քաղաքացիությունը հաջողվել է պարզել նրա մոտ հայտնաբերված վարորդական իրավունքի շնորհիվ։ Դեպքի վայրում եղել է մոտոցիկլետ, որի նստարարնին մնացել են կախվածի ոտնահետքերը։ Տղամարդու գլուխը փաթաթված է եղել սեւ մայկայով, հաղորդում է ՆՏՎ-ն։





























