«Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը վաճառվում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ապահովագրական ընկերությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հիմնադիր Արա Բաբլոյանը: Նա նշեց, որ երկու ընկերությունները միավորվում են: ««Ռոսգոստրախը» բոլոր դասերով հզոր է, իսկ «Գարանտը» բժշկական ապահովագրությամբ է հզոր: Միավորվում են, որպեսզի նոր ընկերությունը բոլոր դասերով ուժեղանա»,- ասաց Արա Բաբլոյանը:
Նա նշեց, որ գործարքը ընթացքի մեջ է: Ինչ վերաբերում է գործարքի գնին, ապա նա նշեց, որ դա վերջնական չէ եւ ինքը չգիտի արժեքը: Արա Բաբլոյանը նոր ընկերությունում բաժնեմաս չի ունենալու:




























