Հունվարի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Սարամեջ գյուղի եւ Սպիտակ-Երեւան ճանապարհի խաչմերուկում իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























