Հունվարի 24-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արցախի եւ Արին-Բերդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԻԺ-2715» եւ «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե «ԻԺ-2715»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: