Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 24-ին, ժամը 17.20-ին, Նոր Հաճըն քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 6 շենքի մոտից բերման է ենթարկել 1978 թ. ծնված Յուրիկ Ս.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 23-ից ՌԴ Կրասնոդարի մարզի Տիմաշեւսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր առողջությանը թեթեւ վնաս պատճառելու մեղադրանքով: