Անթալիայում ուսումնամարզական խաղեր անցկացնող Երեւանի «Բանանցը» առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել։ Մեր թիմի մրցակիցը եղել է ռումինական «Ֆարուլը»: Հայկական թիմն ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն է ունեցել հակառակորդի նկատմամբ՝ կարողանալով նրա դարպասն ուղարկել 5 գնդակ՝ իր դարպասն ընդունելով ընդամենը մեկը։ «Բանանցի» կազմում աչքի են ընկել Բետոն, Սամվել Մելքոնյանը, Արմեն Զաքարյանը, Ժորա Ստեփանյանը եւ Արարատ Առաքելյանը։
Թիմի մարզիչ Սվետիցա Կուզմանովկին խաղի ընթացքում դաշտ է թողել իր բոլոր խաղացողներին։
Մեր թիմն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 9-ին։ Այդ օրը նրա մրցակիցը կլինի խորվաթական «Ռիեկան»:




























