Ռուսաստանում սեփական մոր կողմից դանակով հասցված ծանր վերքերից երեք տարեկան տղան մահացել է, նրա վեցամյա եղբայրը ծանր վնասվածքներով տեղափոխվել է  հիվանդանոց:

Ողբերգությունը տեղի է ունեցել Ալեքսանդրովկա գյուղում: 30-ամյա կինը մեկ տարի առաջ ամուսնալուծվել էր եւ հաճախ չարաշահում էր ոգելից խմիչքները: Նա ապրում էր ծնողների հետ, որոնք դստերը մշտապես հանդիմանում էին ոչ ադեկվատ պահվածքի համար: Հունվարի 24-ի երեկոյան կինը նորից հարբած է տուն եկել, հերթական աղմուկն է բարձրացել, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Կռվի թեժ պահին մայրը վերցրել է դանակը եւ հարվածել երկու որդիներին, որից հետո փորձել է  վնասել նաեւ իրեն: Ոստիկանությունը ժամանել է 10 րոպեի ընթացքում, մորը եւ երեխաներին հասցրել են  Պավլովի շրջանային հիվանդանոց՝ կնոջը կրծքավանդակի մակերեսային, տղաներին՝ բավականին ծանր վնասվածքներով: Կրտսերը մահացել է  վիրահատության ժամանակ: