Քսենյա Սոբչակն իր միկրոբլոգում հերթական խոստովանությունն է արել` հայտնելով, որ հայտնի բռնցքամարտիկ, այժմ քաղաքական գործիչ Նիկոլայ Վալուեւը վախենում է իրենից եւ մեղադրում սեռական ոտնձգությունների մեջ:

Պարզվել է, որ Սոբչակը Վալուեւին հրավիրել է հարցազրույցի, իսկ վերջինս հրաժարվել է: Երկար համոզելուց հետո Սոբչակը պարզել է, որ Վալուեւը վախենում է իրենից: «Վալուեին հրավիրեցի հարցազրույցի, նա սկսեց ինչ-որ տարօրինակ բաներ ասել` ակնարկելով, թե ես կնոջ մոտ ոտնձգություններ եմ արել, եւ նա վիրավորվել է: Ես ապշած եմ»,- Twitter-ում գրել է Քսենյան:

«Ես ընդհանրապես չհասկացա, թե հարցազրույցից հրաժարվելու ինչ պատճառ էր: Ես, իհարկե, այլասերված եմ, բայց կպչել Վալուեւին, դա անգամ ինձ համար է too much»,- կատակել է Սոբչակը: