Հունվարի 25-ին ՌԴ Պետդումայի դռների մոտ ԼԳԲՏ համայնքի եւ ուղղափառ ակտիվիստների միջեւ կռիվ է սկսվել: Ամեն բան սկսվել է առավոտյան ժամը 10-ից, որտեղ ուղղափառ ծեր կանանց նստացույց էր` «Պատգամավորներ, որ շքերթներին են մասնակցելու ձեր երեխաները» (հակադրվել էին քաջ զինվորների եւ համբուրվող նույնասեռականների նկարները) պաստառներով: Մոտակայքում պտտվում էին ուղղափառ «մարտիկները»` շարֆերով փաթաթված դեմքերով: Նրանք իրոք ծարավ էին գործողությունների:
Հանկարծ առաջին պլան ելան երկու տարեց կին` խաչերով եւ սրբապատկերներով, եւ եկեղեցական երգի ներքո նրանք անցան Դումայի մոտ գտնվող խաչմերուկով դեպի Գեորգիեւյան նրբանցք: Այնտեղ օրվա կեսին հավաքվել էին ԼԳԲՏ ներկայացուցիչները: Երկու աղջիկներ, կանգնելով ստորին պալատի նշանի տակ, սկսեցին համբուրվել: Ուղղափառ մարտիկները, կարծես, հենց դրան էլ սպասում էին: Գաղափարական հակառակորդների վրա շպրտել են ձվեր, ջրի բաժակներ, կետչուպի շշեր եւ նախօրոք բերված կապույտ ներկ: Կրոնամոլ քաղաքացիներից մեկի կողմից տուժել է նաեւ մի լրագրող:
Այնուհետեւ սկսվել է երկրորդ ծեծկռտուքն, որը ՕՄՈՆականները չեն հանդուրժել: Նրանք կալանավորել են միայն օրենքի հակառակորդներին` ձեռք չտալով իրենց ագրեսիվ պահող նրա կողմնակիցներին:





























