Հունվարի 25-ին տեղի ունեցավ Հայոց Համազգային Շարժում կուսակցության նորընտիր վարչության եւ հանրապետական խորհրդի ընդլայնված նիստ:
ՀՀՇ լրատվական ծառայությունից հայտնում են, թե ՀՀՇ հանրապետական խորհուրդը, Կանոնադրության համաձայն, միաձայն քվեարկությամբ հաստատեց ՀՀՇ վարչության նախագահին, փոխնախագահին ու գործադիր քարտուղարին:
ՀՀՇ վարչությունը հաստատեց ՀՀՇ Վանաձորի, Արմավիրի, Էջմիածնի, Աբովյանի, Չարենցավանի, Շենգավիթի, Էրեբունում Բերդի, Մարալիկի, Հրազդանի եւ Աշտարակի տարածքային խորհուրդների նախագահներին, ամփոփեց ընտրական հանձնաժողովներում կուսակցության անդամների ներգրավման հարցը:
ՀՀՇ նորընտիր վարչությունը, քննարկելով նախագահական ընտրություններում ՀՀՇ կուսակցության մասնակցության հարցը, լիովին հավանություն տվեց Հայ Ազգային Կոնգրեսի քաղխորհրդի` 2012թ. դեկտեմբերի 27-ին ընդունած որոշմանը` 2013թ. նախագահական ընտրություններում թեկնածուներից որեւէ մեկին չսատարելու մասին:





























