Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է լուծի նրա ժողովուրդը: Այդ մասին Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
«Մեր գործն է ապահովել խնդրի խաղաղ կարգավորումը: Մենք մտադիր չենք ռազմական գործողություններ սկսել: Մենք չենք սկսել պատերազմը 90-ականների սկզբին: Մենք մեր կարծիքն են արտահայտել: Մեզ ցանկանում էին ճնշել ուժով, դա չստացվեց եւ մեզ էլ ագրեսոր են կոչում»,- ասել է նախագահը:
Նրա խոսքով, խաղաղության հասնելու համար առաջին հերթին պահանջվում է, որ զինված ուժերը մարտունակ լինեն, քանի որ եթե Ադրբեջանն անգամ 10 րոպե վստահ լինի, որ կարող է հաղթել, անմիջապես կփորձի հարձակվել: «Երկրորդ խնդիրը տեղեկացնել մեր դաշնակիցներին ու ողջ միջազգային հանրությանը հարցի էության մասին: Դա ընդհանուր խնդիր է բոլորիս համար: Եթե Ստալին որոշեց Ղարաբաղը տալ Ադրբեջանին, այնտեղ ապրողները համաձայն չեն ու երբեք չեն համաձայնվի»,- ասել է Սարգսյանը:
Նշենք, որ հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները կայանալու են փետրվարի 18-ին, իսկ պաշտոնին հավակնում է 8 թեկնածու:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am





























