Միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրությունների անցկացումն անհրաժեշտ է ոչ թե Եվրոպային, այլ Հայաստանին: Այդ մասին Դավիթաշեն վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով, երկիրը հիանալի հնարավորություն ունի լավագույն ընտրություններ անցկացնելու` միջազգային չափորոշիչներին համապատասխան, եւ եթե հանկարծ դա չլինի, նշանակում է` հայտարարություններն ու ջանքերը ոչինչ չարժեն: Իր շտաբերի ակտիվիստներին ու պետերին կոչ անելով ավելորդ մղում չցուցաբերել, նախագահը համոզմունք է հայտնել, թե նախագահական ընտրությունները խորհրդարանականից լավ կանցնեն եւ բարձր գնահատականի կարժանան: «Մեզ ոչ ոք ոչինչ չի պարտադրում: Դա է մեզ պետք եւ դա ճիշտ ճանապարհն է»,- ասել է նա:
Նշենք, որ հունվարի 21-ին Հայաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների քարոզարշավը: Ընտրությունները կայանալու են փետրվարի 18-ին, իսկ պաշտոնին հավակնում է 8 թեկնածու:





























