Ավելի քան 60 մարդ է տուժել Եգիպտոսում հեղափոխության երկրորդ տարելիցի օրը տեղի ունեցած անկարգությունների արդյունքում:
Ոստիկանության հետ առավել դաժան բախումներ են տեղի ունեցել Ալեքսանդրիայում, այնտեղ վիրավորների թիվը հասել է 45 մարդու: Անվտանգության ուժերն արցունքաբեր գազ են օգտագործել: Ականատեսների վկայությամբ` մի քանի մարդ վիրավորվել է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Կահիրում անկարգություններ են տեղի ունեցել մի քանի շրջաններում: Անհայտ անձինք այրել են «Մահմեդական եղբայրներ»-ի գրասենյակներից մեկը:





























