Եթե Թուրքիան ժամանակին ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, հիմա Հայաստանը շրջափակված չէր լինի Թուրքիայի կողմից: Այս մասին հունվարի 25-ին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Դավիթաշենի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:
Երկրի ղեկավարն ընդգծեց, որ տեղի է ունեցել հանցագործություն, որը պետք է ճանչվի, դատապարտվի եւ վերացվեն հետեւանքները. «Աստված տա, որ դա տեղի ունենա մինչեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը»: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը կաեւոր գործնական նշանակություն կունենա եւ կապված է անվտանգության հետ. եթե Թուրքիան ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, շրջափակում չէր լինի:
Նախագահը նշեց նաեւ, որ ստեղծվել է պետական հանձնաժողով` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստման համար:





























