Արտերկրում հայկական պատմամշակութային հուշարձանների պահպանության աշխատանքները կշարունակվեն: Այս մասին հունվարի  25-ին հայտարարեց Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` Շենգավիթի վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպմանը:

Նրա խոսքով`  այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով. երկրորդը  ենթադրում է աշխատանք  միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակում: Միաժամանակ երկրի ղեկավարն արձանագրեց, որ ատերկրում հուշարձանների պահպանությունը բարդագույն խնդիրներից է: «Մենք արտերկում պատմամշակութային շատ հուշարձաններ ունենք: Եւ մեծ մասամբ դրանք  գտնվում են այն պետությունների տարածքում, որոնք առանձնապես բարեկամաբար չեն տրամադրված մեր նկատմամբ»,-նշեց Ս. Սարգսյանը: Միաժամանակ նա ասաց, որ աշխատանքները կշարունակվեն` անկախ դժվարություններից: