Մյասնիկյան պողոտայում` Ջրաշխարհի դիմաց այսօր` հունվարի 25-ին, 46-ամյա Աշոտ Հարությունյանը վարելով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան` վրաերթի է ենթարկել 44-ամյա Կոնստանտին Ավագյանին եւ 30-ամյա Զեփյուռ Բաղոյանին:
Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Սուրբ Գրիգոր լուսավորիչ բժշկական կենտրոնից:
Բժշկական կենտրոնից նաեւ տեղեկացանք, որ բարեբախտաբար, վերջիններս թեթեւ վնասվածքներ են ստացել եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հետիոտները ամուսիններ են:





























