Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր՝ հունվարի 25-ին, հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրին նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբից, Սերժ Սարգսյանը կարեւորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է եւ առաքելությանը մաղթել է հաջողություններ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավին վերաբերող հարցեր:





























