Գյումրիում 60-ին մոտ կինը ստիպել է 18 տարեկան աղջկան պոռնկությամբ զբաղվել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկը կնոջը 30 հազար դրամ պարտք է եղել եւ տեւական ժամանակ չի կարողացել այն վերադարձնել:
Կինը տեսնելով, որ չի կարողանում իր գումարը ետ վերցնել, աղջկան ժամադրել է, եւ նշված վայր իր հետ տարել է հինգ երիտասարդի ու ստիպել աղջկան սեռական հարաբերություն ունենալ նրանց հետ:
Ինչից հետո տղաներից ստացել է իր հասանելիք գումարը` այդպիսով փակելով աղջկա հետ պարտք ու պահանջը:
Այսօր տեղկացանք, որ աղջիկը դիմել է իրավապահներին եւ գործով արդեն զբաղվում են Գյումրու ոստիկանությունը:





























