Հունվարի 26-ին, ժամը 01.40-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Պուշկինի փողոցում բախվել է ճամփեզրին կայանված «Զապորոժեց» ավտոմեքենայի, այնուհետեւ դուրս գալով ճանապարհի երթեւեկելի մասից՝ բախվել ծառի:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով «Մերսեդեսի»  վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն: